Փարիզի օդանավակայանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, երբ իշխանությունները փորձել են քուրդ ակտիվիստին արտաքսել Թուրքիա։
Քրդական բանվորական կուսակցության մոտ 20 կողմնակից հարձակվել է Ֆիրազ Քորքմազին ուղեկցող շարասյան վրա։ Նրանք համոզված են, որ Թուրքիայում նրան խոշտանգումներ ու բանտարկություն են սպառնում։
Շառլ դը Գոլի օդանավակայանի երեք աշխատակից վիրավորվել է, հետաքննությունը շարունակվում է։ Հաղորդվում է, որ ոչ ոք չի ձերբակալվել: Ակտիվիստին ի վերջո վտարել են երկրից։ Թուրքիան Ֆիրազ Քորքմազին ահաբեկիչ է ճանաչում։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար