Մարտի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը:
Կատարվում է նախաքննություն:






Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Տ․Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել․ Լուսանկար