ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցել քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին… Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ, նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։
Նա ասել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին ընդունվելիք եւ ընդունված որոշումների մասին։
«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը… Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,- ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ հարցին պատասխանել է գլխավոր քարտուղարը։
Ըստ Թասմագամբետովի՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական ու դիվանագիտական ուղիներին։
Բաց մի թողեք
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ