Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվորապական միության միջև ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Միլլերն ասել է, որ քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը։
Այլ մանրամասներ պաշտոնյան չի հայտնել։
Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին
Նիդերլանդների ԱԳ նախարարը և դեսպանը ծանոթացել են ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկության ընթացքում տիրող իրավիճակին. Լուսանկարներ