Մարտի 24-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են անկանոն վարվող «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ինչպես ժողովուրդն է ասում «դրիֆթ» կատարելիս է լինում։
Պարեկները կանգնեցնում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալում և բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 19-ամյա Վահագն Զաքարյանն է, ով աշխատում է «Պարմա» սուպերմարկետում՝ որպես հսկիչ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։







Բաց մի թողեք
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ