Մարտի 29-ին Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը՝ շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա հրշեջները մարել են այն, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից