Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Ալեքսանյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Խաչատրյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով երջին առաջ ընթանալով հարվածել է ԼՂ քաղաքացի 31-ամյա Արման Պետրոսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Lexus» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «BMW X6»-ի աջ կողմի առջևի անվահեծանը վրայից պոկվել է և այդ վիճակում «BMW X6»-ը մոտ 100 մետր առաջ է ընթացել։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։






Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ