Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո շենքի ներսում գտնվողներին օգնության ձեռք մեկնած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է, հայտնել է «Mash» տելեգրամյան ալիքը։
Տղամարդն ամբողջ գիշեր մասնակցել է ծխի գոտուց մարդկանց դուրս բերելու աշխատանքներին։ Նա իր բաճկոնը տվել է տուժածներից մեկին։
Ըստ տեղեկության՝ Կարենը ներշնչել է ածխածնի օքսիդը, ինչի հետևանքով թոքերի սուր վարակ է զարգացել:
Ենգիբարյանը մի քանի օր բուժում է ստացել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Մահացածն աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում։ Ողբերգության օրը նա պատահաբար հայտնվել է Crocus City Hall-ի մոտ և անմիջապես շտապել է օգնել տուժածներին։
35-ամյա Ենգիբարյանն ամուսնացած էր:
Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժածներից մեկը, որը հրազենային ծանր վնասվածքներ էր ստացել, հիվանդանոցում մահացել է:
Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ նշելով, որ տուժածը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։
Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի։


Բաց մի թողեք
Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. Լուսանկար
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը. Լուսանկար
Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Ինքնավստահությունը թույլ կտա ձեզ հաղթահարել ցանկացած անսպասելի իրադարձություն