Մարտի 30-ին՝ ժամը 15:30-21:55-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել են ալեհավաքներ և տանիքների թիթեղներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Բաց մի թողեք
Արզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել
Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արագածոտնում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի հորթուկ. Լուսանկար