Մարտի 29-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված բժշկական կնետրոն էր տեղափոխվել մարտի 20-ին, երբ Երևանի կենտրոնում վրաերթի էր ենթարկվել Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ-ի կոմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից 2 օր անց երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 20-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
2025 թ․-ին ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր կգործի