Երևանի Հանրապետության մետրոյի տարածքում գործող տաղավարները արդեն մեկ տարի փակ են մնում։ Տաղավարներում հիմնականում աշխատում էին սիրիահայեր, ովքեր դատարանի որոշման պատճառով զրկվել են աշխատանքից։
Քաղաքապետարանի ընդդիմադիր ներկայացուցիչ Պեդրո Զարոկյանը շեշտել է, որ խնդրի պատճառը կոռուպցիոն գործարքն ու անգործուն դատարաններն են։ Նրա խոսքով՝ մետրոպոլիտենի տնօրենը տարածքը տրամադրել է իր մտերիմներին շատ ցածր վարձով, իսկ նրանք այն վերավարձակալել են շուկայական բարձր գներով։
Զարոկյանի խոսքով, բացահայտումից հետո քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, սակայն դատական գործընթացի պատճառով տաղավարները շարունակում են փակ մնալ։ Այս ընթացքում մարդիկ զրկվել են եկամուտից, իսկ մի մասը նույնիսկ արտագաղթել է։
Նա ընդգծել է, որ դատարանը կարող էր թույլ տալ, որպեսզի տաղավարները ժամանակավոր աշխատեն մինչև դատավարության ավարտը, սակայն նման որոշում չի կայացվել։ Զարոկյանը սա համարում է հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար։

Բաց մի թողեք
Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար