Թուրքիայի գյուղերից մեկի ընտրատեղամասում կրակոցներ են հնչե, հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 10-ը՝ վիրավորվել։
Hurriyet-ը հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Ագակլիդերե շրջանի Դիարբեքիր գյուղում, ընտրատեղամասում հավաքվածների միջև վեճերը վերաճել են կատաղի բախումների՝ կրակոցներով:
ՏԻՄ ընտրությունների քվեարկության ժամանակ ծագած վեճը սկզբում վերածվել է ծեծկռտուքի, օգտագործվել են քարեր ու փայտեր, ինչպես նաև ատրճանակներ։ 44-ամյա տղամարդը գնդակային վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, վերջին տվյալներով՝ հայտնի է նաև 12 վիրավորի մասին, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Ինչպես ավելի ուշ պարզվել է, մահացածը եղել է DEM կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ ընտրություններում։ Տեղանքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, իրավապահների մուտքի և ելքի համար փակ է եղել։
Հարձակման թիրախ են դարձել նաև DHA-ի լրագրողներ Բուրաք Էմեկը և Գիյասեթթին Թեթիկը։ Նրանք փորձել են պաշտպանվել՝ նստելով շտապօգնության մեքենա, սակայն գնդակը դիպել է մեքենայի անիվին, որով երթևեկել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Վնասվել է նաև շտապօգնության ևս երկու մեքենա։
Տեղի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ միջադեպի վայրում աշխատում են ժանդարմերիայի հարյուրից ավելի սպաներ, օգտագործվել է նաև ուղղաթիռ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Սա առաջին մեծածավալ ընտրությունն է նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն
Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին