27/07/2024

Երևան-Մեղրի ավտոճանապարհին դիզվառելիքով բեռնված «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է

Ապրիլի 1-ին՝ ժամը 08։25-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով։

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։