Մարտի 31-ին Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին, մուտք գործել գերազմանատուն, և նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, որը վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ ծեծի հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը Սուրեն Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր՝ Դավիթ Գ.-ի և նրա որդիների՝ Մհեր Գ.-ի ու Նարեկ Գ.-ի հետ, որի ժամանակ Սուրեն Գ.-ն բենզինով շիշը փորձել է լցնել Մհեր Գ.-ի վրա և փայտով հարվածել է Նարեկ Գ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:






Բաց մի թողեք
ՔԿ-ն Վահան Քերոբյանին առնչվող գործի վերաբերյալ հաղորդագրություն, նա չի կալանավորվի
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար