Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը:
Այս մասին հայտարարել Է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շարունակելով.
«Մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների:
Կոչ ենք անում պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները պարտավոր են հարգվել»:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները ևս հայտարարել էին, որ պարեկային շրջայցեր են իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում և ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։
Բաց մի թողեք
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը