Մանկավարժական հանրույթը ցնցված է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ մի խումբ աշխատակիցների ձերբակալության փաստից:
Հակակոռուպցիոն կոմիտեից ներկայացրել են, որ «հանցավոր խումբ» է գործել համալսարանում, որոնք թույլ են տվել «վատնումներ, խարդախություններ, կաշառք»:
Իհարկե, իրավապահ համակարգի աշխատանքին լավ ծանոթ անձինք, թերահավատ են այս մեղադրանքների հանդեպ, քանզի եթե անգրագիտությունն այն աստիճանի է հասել, որ փաստաբանին կալանավորում են անանուն քննադատական ստատուսի համար, ապա բացարձակապես վստահ չենք, որ Մանկավարժականի ադմինիստրացիայի մեղադրանքը ճիշտ են հարուցել եւ քննությունն էլ օրենքին համապատասխանում է:
Ինչեւէ, համակարգում քննարկում էին, թե ովքեր են մյուս ձերբակալվածները եւ հատկապես պրոռեկտորը:
Մենք պարզեցինք, որ նա Մարիաննա Հարությունյանն է` Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա 2021-ից ղեկավարում է Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը, 37 գիտական հոդվածների հեղինակ է:


Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հրապարակվեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների ցանկը․ «Կարապետյան» հիմնադրամը շնորհավորում է և մաղթում նորանոր հաջողություններ