ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության գրառումը.
«Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։






Բաց մի թողեք
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստումը
Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև
Ստեփանակերտի «ձկան լռությունը» երբ «պայթի», կամ՝ կպայթի արդյոք երբևէ