Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց։ Հայկական կողմն էլ սուր պատասխանեց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այդ «պատասխանատու գործը» կարծես վստահվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: Ժամանակին ռուսական շրջանակների կողմից ընդունելի այս գործիչն այնքան հեռուն է գնացել, որ Հ1-ի եթերում օրերս ասաց, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» մեր պետականությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախը հանձնել եւ այլն:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այդ ամենը որակեց սուտ։ Փաշինյանը փորձում է Ալեն Սիմոնյանի բերանով վերջակետ դնել մազից կախված հայ-ռուսական հարաբերություններին եւ միանգամից մի քանի նապաստակ է սպանում` Ալեն Սիմոնյանին «փչացնում» է մինչեւ վերջ, զոնդաժ է անում, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի այս հայտարարություններին․ եթե արձագանքը շատ կոշտ լինի, «ժերտվա» կտա ԱԺ նախագահին, թե դա նրա անձնական կարծիքն էր: Եթե շատ կոշտ չլինի, վերջնականապես կթռչի Արեւմուտքի գիրկը՝ այրելով հայ-ռուսական բոլոր կամուրջները:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար