Ապրիլի 5-ից սկսած՝ ավտոմեքենաների լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։
Այս մասին ապրիլի 3-ին Ներքին գործերի նախարարությունում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
«Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմանների, մինչև ապրիլի 5-ն այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենան խնդիրներ»,- նշել է Չիլինգարյանը։
Նա հավելել է, որ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։
Բաց մի թողեք
Հունիսի 4-ի աստղագուշակ․ Պետք չէ ստորագրել պատասխանատու փաստաթղթեր և հեռահար ծրագրեր կազմել
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար
Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակաբաշխությունը. Լուսանկարներ