Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պնդմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Այս մասին վերջինս ասաց Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերն ու տեսնում, թե որքան ընդդիմադիրներ ու նրանց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։ Յուրաքանչյուր մարդ իր պաշտպանողական ստրատեգիայում որոշում է, թե ինչ ձևերով է պաշտպանվում: Կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատված պետական պաշտոններ են զբաղեցրել, ու նրանց նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, փաստաբաններն ընտրում են հեշտ պաշտպանվելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական էլեմենտներով, որ ավելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանվի»,- նկատեց նա:
Իրականությունը, սակայն, ըստ նախարարի, հետևյալն է․ «Լինի գործող, նախկին կամ ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան ու գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, ու եթե մարդը կասկածվում է հանցագործության համար, իրավապահները համապատասխան գործողություններ են անում»։
Բաց մի թողեք
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի․ վարչապետ
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Վարդապետյան