Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, լավ հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակիցը:
Այս մասին ասվում է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ, որով շնորհավորել են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը:
«Երկու երկրների հարաբերությունները հիմնված են հավասարության և բարիդրացիության սկզբունքների, բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- նշել է դիվանագիտական առաքելությունը։
Դեսպանությունն ընդգծել է, որ համագործակցության հիմքը 200-ից ավելի միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային պայմանագրերն ու համաձայնագրերն են։
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին, երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի է հասցրել»,- հավելել է դիվանագիտական առաքելությունը։
Դեսպանության փոխանցմամբ՝ քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ արտաքին կապերի գործակալությունների միջոցով, առանցքային գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև խորհրդարանական մակարդակով։
«Առևտրատնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Երկկողմ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 17,5%-ով։ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը։ Ադրբեջանում ռուսական մասնակցությամբ տարբեր ներդրումային նախագծեր են իրականացվում։ Գործարար համայնքների միջև շփումներն ընդլայնվում են, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի միջոցով։ Երկկողմ համագործակցության կարևոր տարր է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը եզրափակել է, որ կա երկուստեք շահագրգռվածություն ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի