Բրյուսելյան հանդիպման արդյունքներից ՔՊ-ականները երեկ շոկի մեջ էին։ Նրանք միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 350 մլն եվրոյի աջակցություն խոստացան, այն էլ՝ առաջիկա 4 տարում՝ գրանտների տեսքով։
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ականները «մանթրաժ» էին, որ Արեւմուտքը չգնահատեց իրենց նվիրումը եւ այն, որ տեւական ամիսներ իրենք 24/7 ռեժիմով քննադատում են Ռուսաստանին եւ Հայաստանի բոլոր մեղքերը բարդում ռազմավարական դաշնակցի վրա՝ 44-օրյա պատերազմից սկսած, վերջացրած Արցախի կորստով, եւ պատրաստ են, անտեսելով բոլոր վտանգները, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու նետվել Եվրոպայի գիրկը:
ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին: Եվ իրենք հույսը սրտներում սպասում են Փաշինյանին, որ հետ գա, հանդիպի իրենց եւ մանրամասներ պատմի` փարատելով իրենց հիասթափությունը։






Բաց մի թողեք
Ովքեր էին ներկա Հովհաննավանքի շինծու պատարագին․ Տեսանյութ
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները