Վրաստանի մայրաքաղաքի հրաձգարանի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել այսօր՝ ապրիլի 7-ի կեսօրին։
Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը։
Ինչպես նշվում է, պայթյունը տեղի է ունեցել հրաձգարանի տարածքում գտնվող զենքի խանութի տիրում փորձի ժամանակ։ Խանութում վաճառվում են հատուկ նշանակության հագուստ և աքսեսուարներ, զենք և պաշտպանական տեխնիկա։ Խանութն առաջարկում է նաև հրաձգության դասընթացներ։
Թբիլիսիի Իսան թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Թբիլիսիի բնակիչները համացանցում տեսանյութ են հրապարակել դեպքի վայրից։ Կադրերում երևում են ծխի սյուներ։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները բռունցքներով հարձակվել են ընդդիմադիրների վրա. Տեսանյութեր
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար