Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ հստակ հասկացրել է, որ այդ հարցի լուծման ճանապարհն ի վերջո անցնում է բանակցությունների միջոցով․
«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ հասկացրել է, որ նրանց միջև պետք է երկխոսություն լինի: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսությանը նպաստելու գործում և շարունակելու ենք դա անել։ Բայց ես չեմ ցանկանում որևէ կոնկրետ առաջիկա հանդիպման մասին հայտարարել», – ասել է Միլլերը։
Բաց մի թողեք
Մոսկվան այլեւս Հայաստանի դեմ «խաղում է բաց քարտերով»՝ Ադրբեջանի հետ գլխավոր սպառնալիքը
Ֆրանսիա – Ադրբեջան նոր լարվածություն, ինչ կանի կամ կասի Մակրոնը
Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում