Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։
Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել