09/10/2024

Եթե Քոչարյանը ընդհուպ Ոսկեպարի «անկլավը» ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմացա, որ Լևոն Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ գնացել են Կիրանց ու Ոսկեպար։ Շատ կուզեի, որ հատկապես այդ երկու գյուղերից տեղացիներից որևէ մեկը նրանց երկուսին էլ տային հետևյալ հարցը․

Բա որ թուրքաբնակ Ներքին Ոսկեպարը, Խեյրմլին հայկական էին, ինչո՞ւ 2000-ականներին Լևոնի հայրիկ Ռոբերտ Քոչարյանը հենց Կիրանց-Խեյրմլի խաչմերուկից Ոսկեպար գնացող 5 րոպեանոց կարճ ճանապարհը փակեց, փոխարենը Կիրանցի մեջով 30 րոպեանոց ոլորաններով հասավ սարի գագաթը, ապա նույնքան ոլորաններով՝ Ոսկեպարի մոտ․․․

Ավելին, հենց Լևոն Քոչարյանին պետք է հարցնեին, որ իր հայրը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որը Արցախի կարգավորման համար Մինկի խմբի պատրաստած 2 տարբերակում՝ Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներում, Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչել է, որ Ադրբեջանի Ղազախի շրջանից 8 գյուղեր ենք “օկուպացրել ու դրանք ենթակա են վերադարձման”․․․ Չգիտի՞ Լևոն Քոչարյանը այս մասին․․․․ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քարտեզն էլ չգիտե՞ր․․․

Հայր ու որդի կբարեհաճեն վերջապես պատասխանել, թե այդ ի՞նչն էր օկուպացված Տավուշի մարզում ու խոսքը որ գյուղերի մասին է․․․ Ես իհարկե, գիտեմ, որ դա ալիևի ասած 8 գյուղերի մասին է․․․ Հիմա, եթե Քոչարյան ավագը ընդհուպ Ոսկեպարի “անկլավը” ճանաչել է Հայաստանի կողմից օկուպացված, այդ ինչո՞ւ ու ի՞նչ երեսով են այցելում Ոսկեպար ու Տավուշ․․․ Թե՞ գիտեն՝ ես կամ այլ Տավուշցի տեղյակ չենք այս ամենին․․․ Ու ողբերգությունն այն է, որ Քոչարյան ավագն է հենց Հայաստանի կողմից հավանություն տվել այդ տարբերակներին, իսկ ալիևը ավագը՝ մերժել էր․․․

Ի դեպ, Լևոն Տեր Պետրոսյանից սկսած /ում երկարամյա վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այցելել էր Ոսկեպար ու նրանց հրավիրել Հանրապետության Հրապարակ/, Ռոբերտ Քոչարյանով շարունակած ու Սերժ Սարգսյանով ավարտած, ընդունել, փոփոխել ու հաստատել են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Վերջին անգամ այդ փոփոխությունը կատարվել է 2010-ին, որին միայն դեմ են քվերկել ես՝ Ստեփան Սաֆարյանս, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը։ Այդ խնդրի մասին, ցավոք, հայ հասարակությունը միայն իմացավ 44-օրյա պատերազմից հետո․․․

Հիմա հարց այդ բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ բա ինչո՞ւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում չէիք ներառել նաև թուրքաբնակ ներքին Ոսկեպարը, թուրքաբնակ վերին Ոսկեպարը, Խեյրմլին, Կիզիլ Հաջիլին, եթե դրանք Տավուշի մարզի մեջ էին․․․ Ինչո՞ւ ձեր բոլորի օրոք անգամ հայկական Ոսկեպարի կամ Կիրանցի որոշ տները կադաստրի վկայական չէին ստանում, որովհետև պաշտոնապես պատճառաբանվում էր, թե դրանք չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ․․․

Չգիտե՞ք սրա մասին։ Դժվար թե․․․ Իսկ Տովւշում դեռ 2000-ականներից գիտեին, թե ինչո՞ւ է փոխվել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ Քրքորյանի փողեր և ասֆալտ, ապա՝ “հայկական օկուպացիա”, որը ճանաչել եք պաշտոնապես

Պարզ է չէ՞, որ ազնիվ նպատակներով չեք այցելել Տավուշ․․․

Ափսոս, որ այս հարցերը չեն տրվել դեմ առ դեմ․․․»

Չգիտեմ էլ թե «Տավուշի 4 գյուղերի հանձնում» ձևակերպումը շրջանառության մեջ դնողներն ու պահողները Հայաստանի քարտեզը չե՞ն իմացել, չգիտե՞ն, թե՞ միտումնավոր են որոշել սարսափի մեջ պահել հայ հանրությանը ու հատկապես Տավուշի հանրությանը։

«Այդ մարդկանց եթե հարցնես, թե Կիզիլ Հաջիլին որտե՞ղ է կամ ինքը ե՞րբ է եղել այնտեղ, կամ ի՞նչ գիտի այդ գյուղի մասին, երևի դիմացի պատից ավելի լուրջ պատասխան ստանանք, քան իրենից․․․

Ու հենց նման միտումնավոր կամ անմեղսունակ վարքագծի պատճառով է, որ չենք կարողացել ու կարողանում որևէ լուրջ խնդրով հասարակական ու քաղաքական մակարդակում քաղաքագիտորեն ճիշտ ձևակերպենք օրակարգը, խնդիրը և լուծումները, մեր ստրատեգիան՝ ինչպե՞ս ստանալ այն, ինչը մեզ է պատկանում, իսկ եթե Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել մեզ հասանելիքը, ապա պահել թե՛ առկա վիճակը, թե՛ խաղաղությունը։

Շատ սովորական մարդիկ Տավուշում հենց այսպես էլ պատկերացնում են իրավիճակի հանգուցալուծումը։ Բայց արի ու տես, որ «էլիտնի» խավը ոչ միայն սեփական գյուղերի տեղերը չի իմացել ու չգիտի և միայն ալիևից է լսել այդ գյուղերի մասին, իսկ առաջարկած վարքագիծն էլ կամ ծնկներին տալ-մազերը փետելն է, կամ «մեկ մեղավորի» տեսության գիրկը նետվելը․․․ Դեհ, Արցախի դեպքում էլ այդպես են արել․․․

Դրա փոխարեն Ամերիկան հայտնագործած Կոլոմբոսի հայացքով Ոսկեպարի Աստվածածին եկեղեցու տեղը նախկինում չիմացածները, երբևէ այցելել չբարեհաճածները նոր նոր են հիշել, որ այնտեղ «սառեցված» խնդիր է եղել /կա ու նրանց մտահորիզոնը սկսվում ու ավարտվում է միայն «հողերը տալով»․․․․ 30 տարի է՝ դրանով են զբաղված, իսկ խլողը հա մեր ձեռքից խլել է․․․

Այդ միայն թույլիկներն է, որ սեփական պատասխանատվությունը քողարկել են «հողերը տվել են», «ծախել են» դիսկուրսի ներքո․․․

Հավանաբար այդ ստի մեջ ավելի հեշտ է ապրելը․․․»։