Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայրենիք սիրելն ամենահեշտ ու անպատասխանատու գործն է:
Ըստ նրա՝ հայրենիքին պետք է տեր լինես, իսկ տեր լինելն արդեն թե՛ պատասխանատվություն է ենթադրում, թե՛ զոհողություն:
Նրա դիտարկմամբ՝ տարբերել է պետք «Հայրենասերին ու ՀայրենաՏԵՐԻՆ», դրանք տարբեր բաներ են։
«Մեկը՝ վերացական, մյուսը՝ իրական․․․: Տեր լինենք մեր Հայրենիքին գործով, մտքով, իսկ հենց պահը գա՝ նաև կյանքով ու առողջությունով»,- գրել է փորձագետը:
Ի հավելումն այս գրառման՝ մեկ այլ գրառմամբ Հովհաննիսյանը նկատել է. «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ, դուք էս քանի տարում հարսանիքի չե՞ք մասնակցել, կնունք, ծնունդ չե՞ք արել, չե՞ք պարել-ուրախացել»:

Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»