27/07/2024

Տիկին Ավանեսյան, ինչի՞ ձեզ բյուջե տանք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Ալեքսանյան

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Վերջինս պարզաբանեց․ «Հարցմամբ դիմել է նախարարություն խնդրելով ինձ տրամադրել Երևանում գործող ԲԿ-ների 2023 թվականին ստացած պարգևավճարներն ու հավելավճարները, պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամարդել նման տեղեկատվություն։

Ես՝ որպես քննիչ հանձնաժողովի անդամ, ծանոթ եմ և ծանոթացել եմ ՀՀ զինված ուժերի կիրառման պլանին, բայց 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատագամավորի համար անհասանելի են, թե 100 տոկոս պետական մասնաբաժնով ընկերությունում ինչ հերթափոխով են աշխատում աշխատողները»։

Պատագամավորը նկատեց նաև, որ վերջերս դիմում բողոքներ են ստանում անձանցից բժշկական կենտրոնում աշխատաժամերի և հերթափոխների հետ կապված․ «Այդ մասով էլ ենք դիմում, ասում ենք՝ մարդիկ 32 ժամ աշխատելու հետ կապված բողոքներ ունեն, պարզվում է դա էլ առևտրային գաղտնիք է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է հնարավոր, որ զինված ուժերի հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի լինեն, բայց 100 տոկոս պետական բաժնով աշխատող ընկերությունները այդքան անահասանելի լինեն»։

Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները պետք է սկսեն աշխատել օրենսդրական նախաձեռնության շուրջ, որպեսզի 100 տոկոս պետական մանսաբաժնով աշխատող ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք և իրենց հայտարարագրերը ներկայացնեն ԿԿՀ, այլ ոչ թե պետական եկամուտների կոմիտեին․ «Որովհետև դա նորմալ չէ, երբ 5 միլիարդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի թափանցիկություն տրամադրել ու հաշվետվողականություն Ազգային ժողովին։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանք պետք է տանենք»։

Այնուհետև նա դիմեց առողջապահության նախարարին․ «ԱԺ-ն բյուջե է հաստատում, դուք գալու եք ուզեք, ինչի պետք է կողմ քվեարկենք, եթե չգիտենք այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում։ Բյուջեն հաստատելուց առաջ պետք է իմանանք, թե մի հոգի ինչքան պարգևավճար ու աշխատավարձ է ստանում։ Ես չեմ հասկանում այդ մոտեցումը»։