27/07/2024

ԼՂ-ում տեղի ունեցածը դավադրություն էր Հայաստանը ծնկի բերելու համար․ վարչապետ

2023 թվականի և ընդհանրապես մեր նորագյույն պտամության շրջադարձային կետը ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին ու ԼՂ հայաթափումը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի դեկտեմբերից և ողջ 2023 թվականին տասնյակ ելությներում եմ անդրադարձել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և ԼՂ վերահաս էթնիկ զտումներին ու հայաթափմանը։

Ասյօր արձանագրում եմ, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս կամ այն գիտակցումը, որ իրենք ՝ ԼՂ ընտրված իշխանությունները պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել, միջազգային հանրությունը կարող է անել գործի 10, լավ, 30 տոկոսը, մնացած 70-ը սյուբեկտի անելիքնն է, որին վերաբերվում է խնդիրը, եթե, իհարկե, այդ սյուբեկտը ուզում է սյուբեկտ լինել»։

Ըստ վարչապետի՝այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի Հանրապետությանը ծնկի բերելու համար։