Կարծես թե Ադրբեջան անունով արհեստածին պետությունը կրկին զորավարժությունների է պատրաստվում։ Հավանաբար այն կանցկացվի մայիս ամսին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ անշուշտ ոչ մեկին չի արգելվում անցկացնել զորավարժություն կամ զորավարժանք, բայց այս դեպքում բոլորովին այլ խնդրի հետ գործ ունենք։
«Երբ ողջ աշխարհը փորձում է միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն հաստատվի, փորձում են երկխոսության սեղանի շուրջ նստեցնել Հարավային Կովկասում ամենաարյունալի և երկարատև հակամարտության կողմերին, կողմերից մեկը չի դադարում ռազմական հռետորաբանությունը և վարքագիծը։ Կ
արծում եմ, որ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, և հասնել նրան, որ Ադրբեջանը առնվազն այս փուլում մինիմալի հասցնի զորավարժությունները։
Այդ զորվարժությունները Ադրբեջանն օգտագործում է միջոցոց զորքերի տեղաշարժը, կուտակումը քողարկելու և հետագայում այն բլից կրիգի , կամ նմանատիպ գործողության համար հանկարծակի օգտագործելու համար։
Ի դեպ, այս հավանական զորավարժությունը եթե տեղի ունենա, դա 2024-ի ընթացքում հինգերորդն է։ Ստացվում է այնպես, որ ամեն ամիս զորավարժություն են անցկացնում»

Բաց մի թողեք
Մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից
ԿԸՀ-ն արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագnրծություն է համարվում. Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ