Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել հզոր և որոշիչ պատասխան։ Այս մասին գրել է Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է․ ակն ընդ ական։
Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել հզոր և որոշիչ պատասխան։
Նրանք, ովքեր կնպաստեն նման ագրեսիային, անկախ աջակցության տեսակից, նույնպես կդիտարկվեն որպես օրինական թիրախներ»,- գրել է Արաղչին։

Բաց մի թողեք
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի ավիաբազաների վրա հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կադրերը
Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը