ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետն այցելելու է ՌԴ՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվում է. «Եթե որոշում լինի, հանրային հայտարարություն կլինի»։
Հիշեցնենք՝ Ռուսաստանում նախագահակ ընտրությունները մեկնարկել էին փետրվարի 15-ից։
Վլադիմիր Պուտինը հավաքել էր ձայների 87,28 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:
Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։
«Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնի երկու երկրների միջև ձեռք բերված սկզբունքներն արտացոլել խաղաղության պայմանագրի նախագծում։
Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։
«Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ըստ էության, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը: Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին, և խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել»,- ասաց Կոստանյանը։
Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ՝ ՀՀ վարչապետի արած հայտարարությանը։
«Թե՛ ՌԴ-ի, և թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերի առաջմղմամբ։ Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերներին, որոշների էլ կարող է դուր չգալ»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձ էր կատարել նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։ Դա նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից իրական Հայաստան: Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- ասել էր նա:
Բաց մի թողեք
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
«Բանտային օրագիր». I’m back