Ժամանակի մեջ խորագիրը կրող անհատական ցուցահանդես բացվեց Հայաստանի Նկարիչների միությունում։ Հեղինակը՝ գեղանկարիչ Արմեն Թորասի Բոյախչյանն է, հետաքրքիր, ինքնատիպ ստեղծագործող, ով ապրելով Աշտարակում` նկարել սկսել է պատանի տարիքից։
Ցուցահանդեսում էլ Արմեն Բոյախչյանի գեղանկարների հատկապես բնապատկերների հատվածը, ինչպես ինքը խոստովանեց, վաղ երիտասարդության, պատանեկության շրջանում արված գործեր են, որոնք առավել քան անկեղծ ու բնական էին նույնքան․ Որովհետև այն ժամանակ նոր էի սովորում ու վարպետանում՝ ավելի համարձակ էի նկարում /ծիծաղում է/,- անկեղծանում է Արմեն Բոյախչյանը,- որքան շատ բան ես իմանում, այնքան կաշկանդվում ես ․․․
Ժողովուրդն էլ ասում է․ Ժամանակը ոսկի է, բայց ըստ գեղանկարչի՝ ժամանակը ոսկուց էլ թանկ է, որովհետև եթե ոսկին կարելի է գնել, ձեռք բերել, ապա ժամանակն այդպես չէ։ ժամանակի մեծերը շատ են խոսել այդ մասին ու նաև այն մասին, որ անընդմեջ նկարել է պետք, ինչը հայրս՝ Թորոս Բոյախչյանն էլ էր ինձ ասում։ Թեև՝ երբեմն անհրաժեշտություն է առաջանում մի պահ կանգ առնել՝ ժամանակին հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում, ինչ է սպասվում ապագայում, ինչ անել ․․․
Մինչև ապրիլի 19-ը շարունակվող Արմեն Բոյախչյանի անհատական ցուցահանդեսը նրա ստեղծագործական կայնքում երկրորդն է․ Երբ տարիների ընթացքում կատարածդ աշխատանքներովդ պարզապես ուզում ես կիսվել արվեստասեր հասարակության հետ, ցուցադրես նրանց համար, դրա լավագույն ձևերից մեկը ցուցահանդես կազմակերպելն է, թեև՝ շատ կոլեկտիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, հենց Նկարիչների միությունում Գարնանային, Անանային սալոններին, շատ այլ ցուցասրահներում ևս։ Այս ցուցահանդեսի համար էլ երկար չեմ մտածել, երբ ստացել եմ առաջարկը, անմիջապես համաձայնվել եմ ու հիմա՝ տեսնում եք, այստեղ եմ ամբողջովին, ես, նկարներս, ներաշխարհս ․․․ արվեստս ․․․ Ներկայացված են տարբեր տարիների ստեղծագործություններս, անգամ 1988-ից ի վեր աշխատանքներ կան,- մեզ հետ զրույցում ընդգծեց Արմեն Բոյախչյանը։
Ինչ արձագանքներ կան ցուցահանդես այցելած շատ հեղինակավոր նկարիչներից՝ հարցնում եմ․ Նրանց յուրաքանչյուր խոսքն ինձ համար պարտավորեցնող է, պատիվ, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ, մարդիկ, ովքեր իսկապես մեծ ավանդ ունեն կերպարվեստի մեջ,- մանրամասնում է Արմեն Թորոսի Բոհյախչյանը։
Ժամանակի մեջ՝ Արմեն Թորոսի Բոյախչյանի գեղանկարների հետ, Նկարիչների մոիւթյունում, այցելեք, վայելեք, ոգևորվեք Արմենի գույներով, մտքի թռիչքով ․․․
Բաց մի թողեք
Յոթ տարվա տարբերությամբ, դասական երաժշտության հանճարներից միանգամից երկուսը՝ Պյոտոր Չայկովսկին և Յոհաննես Բրամսը ծնվել են այսօր․ Տեսանյութեր
Կապանի քաղաքապետարանի պարզաբանումը «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան – «Արի ու գնա». Տեսանյութ