Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի առնչությամբ:
«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից, արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դպրոցներում իբր ահաբեկչություն ծրագրելու լուրերին անդրադարձել էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, անհանգստանալու հիմքեր չկան։
Բաց մի թողեք
Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ․ Տեսանյութ
Պաշտոնյայի որդին հարվածել է պարեկի դեմքին, բայց չեն ձերբակալել, որ «չսրեն հարաբերությունները»․ մանրամասներ
Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն դեպքի նախաքննությունը. մանրամասներ