Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան:
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել ենՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Նշվել է, որ ԵՄ-ն ողջունում է կողմերի միջև այս հարցի վերաբերյալ տեքստերի նախագծերի մշտական փոխանակումը, այդ թվում՝ Երևանի կողմից Բաքվին ուղարկված վերջին առաջարկները։
«Մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Կարծում ենք, որ կողմերի միջև մի քանի տարվա բանակցություններից և քննարկումներից հետո, հատկապես Շառլ Միշելի աջակցությամբ, ի հայտ են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու տարրեր»,- ասվում է Կլաարի պատասխանում։
Հարցին՝ առաջիկայում ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում նախատեսու՞մ է այցելել Հայաստան և Ադրբեջան, գրասենյակից հայտնել են, որ Տոյվո Կլաարը հաճախ է այցելում տարածաշրջան և կշարունակի այցրը՝ նպաստելու կարգավորման գործընթացին և խաղաղության օրակարգին։
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»