Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, անհանգստանալու հիմքեր չկան։
Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Մեզ հայտնեցին, որ նախարարությունը ևս որոշ ահազանգեր ստացել է, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, որ ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են:
Բաց մի թողեք
Օրենքը սահմանում է բուհի առանձին կարգավիճակ
44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք. «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու օրն էր. Հակոբյան
Բուհերում ուսանողների թիվը նվազել է