«Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Իսրայելի դեմ Իրանի հարձակումներից հայ համայնքը կորուստներ չի կրել:
«Զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի:
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են»,- տեղեկացրել է Արտյոմ Չերնամորյանը:
Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը հայտնել էր՝ Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։
Բաց մի թողեք
Բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում. Լուսանկար
Տան լոգարանում հայտնաբերվել է մաhացած 22-ամյա աղջիկ
Գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում