«Ես կարծում եմ՝ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»։
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանի պետական Կոնսերվատորիայի փակման մասին խոսակցություններին։
«Կարծում եմ՝ մասնագիտական խումբ կա, որը դրանով զբաղվում է, և բոլոր համալսարաններն էլ այդ գործընթացի մեջ ներառված են։ Ես ինքս Պոլիտեխնիկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, և Պոլիտեխնիկը նույնպես այն համալսարաններից մեկն է, որն ապագայում Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը պետք է ունենա»,- ասաց նա:
Ավինյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրը բավականին հետաքրքիր է՝ նախագծված միջազգային մասնագետների կողմից. «Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ համալսարանը պետք է գնա, որը՝ ոչ, բայց ընթացքում հնարավորությունը լինելու է մեծ և գրեթե բոլոր համալսարանների համար»։

Բաց մի թողեք
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ COP17-ի պատճառով աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է