Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ժողովրդի իրավունքների թեմայով համաժողով է հրավիրել, որը տեղի է ունենալու ապրիլի 20-22-ին Անթիլիասում, հաղորդում է կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը։
«Ադրբեջանի ցեղասպանական արարքները և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման խնդիրները» խորագրով համաժողովին հրավիրված է երեք տասնյակ հոգի՝ պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ և քաղաքագետներ Հայաստանից, Արցախից և այլ երկրներից։
Հրավիրյալների թվում են Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն, Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախագահ Վարդան Օսկանյանը և Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը։
Բաց մի թողեք
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար
10 քաղաքացի հոսպիտալացվել է. բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»
#Ուղիղ․ Հռոմի պապի հանդիսապետությամբ Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման Սուրբ պատարագը