Վրաստանն աշխատում է Ադրբեջանի հետ համատեղ սահմանային հսկիչ-անցակետեր ստեղծելու ուղղությամբ՝ որպես «մեկ պատուհան» հայեցակարգի մաս։
Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Կենտրոնական Ասիայի և Կովկասի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնության իրականացումը պահանջում է ընթացակարգերի պարզեցում և ենթակառուցվածքների արդիականացում։
Խուցիշվիլին ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ սահմաններ տանող մայրուղուների շինարարության ավարտի կարևորությունը, որը կամրապնդի տրանսպորտային կապերը։
Խոսելով Միջին միջանցքի մասին՝ նախարարը նշել է, որ դրա կայուն զարգացումը պահանջում է տարածաշրջանային սերտ համագործակցություն և միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցություն։

Բաց մի թողեք
TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան
Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել