Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին պաշտոնական այցի արդյունքներով համաձայնագիր:
Այնուհետև համաձայնագրեր կնքվեցին երկու երկրների մի շարք նախարարությունների միջև:
Մասնավորապես ՀՀ-ի և Ղազախստանի միջև միգրացիայի մասին համաձայնագիր, և ՀՀ Կառավարության և Ղազախստանի հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների, այցելությունների և գտնվելու կարգի մասին համատեղ համաձայնագիր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը