Մեծ Բրիտանիայի կողմից բանակցություններ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ Ռուանդայի սխեմայով նրանց անօրինական միգրանտներ ուղարկելու վերաբերյալ։
Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության փաստաթղթերին, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով։
Միացյալ Թագավորությունը դիտարկել է մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնց հետ պետք է սկսել նմանատիպ բանակցություններ: Լոնդոնն արդեն դիմել է Պարագվային, Էկվադորին, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային։ Նշվում է, որ այս երկրներն ավելի քիչ են շահագրգռված նման գործարքով։
Լոնդոնը դրա համար վճարում է մոտավորապես 4,5 միլիարդ ֆունտ, այսինքն՝ յուրաքանչյուր արտաքսված միգրանտ թագավորության վրա կարժենա 150 հազար ֆունտ։
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞