Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:
Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Volkswagen»-ն ու տեղում իրականացրել հերթապահություն: Դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով այդ անելով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Պարեկայյին ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:
Բաց մի թողեք
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
Երևանում 73-ամյա պապը դանակnվ ու զենքnվ uպառնացել է 70-ամյա տատիկին․ ինչ է պատահել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ 37-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս մոտ 10 մետրից ընկել է և մաhացել