19/05/2024

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Թբիլիսիի Տաբիձեի փողոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Բոլորը հոսպիտալացվել են։

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները։

Ըստ ականատեսների՝ կրակողը եղել է դիմակով։ Նա կրակ է բացել մի երիտասարդի վրա, որը եղել է թիկնապահի հետ։ Վերջինս պատասխան կրակ է բացել և վիրավորել հարձակվողին։

Հանցագործության դրդապատճառը հայտնի չէ։