Փարիզը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին` Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ֆրանսիան վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ «Փարիզը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմության և երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման պայմաններում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդղագրության մեջ։
Ընդգծվում է նաև, որ դեսպան Անն Բույոնն արդեն Ֆրանսիայում է, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դիվանագետին:
Բաց մի թողեք
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին
Պուտինի պասով նվեր Ալիևին հենց Բաքվում