Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը։
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ մենք ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- գրել է ԱԳ նախարարը
«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը:
Բաց մի թողեք
Մի հրապարակման հետքերով․ Ալեն Սիմոնյանը դիմել է պատկան մարմիններին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք չի գրավվել»
Ընտանիքով Սևան գնալը, ռեստորանում ընթրելը, ուղևորության մեկնելը շոշափելի ծախսեր են, ինչպե՞ս է արվում. վարչապետ