Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդնեը կունենան մանրադրամ, որպեսզի կարողանան ուղևորների գումարը մանրել։ Սակայն առձեռն ստացած գումարն ամբողջությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ դրամարկղ մուծելու հարցում կան լուրջ կասկածներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մայիսի 1-ից քաղաքացիները կա՛մ պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց, կա՛մ վճարումը կատարեն ավտոբուսներում տեղադրված Telcell-ի տերմինալներով: Այսինքն, վարորդների մոտ այլևս գումար չի լինելու. վճարումը կատարվելու է կա՛մ նշյալ տերմինալով, կա՛մ ավտոբուսների դրամարկղերով:
Եթե ուղևորը չունենա 100 դրամանոց մետաղադրամ կամ հեռախոսային համապատասխան հավելված, ապա վարորդը ոչ միայն որևէ գումար չի վերցնելու, որպեսզի մանրի, այլև իրավունք է ստանալու պարզապես չվարել ավտոբուսը:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան