27/07/2024

«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն գցել է ընթացող մետրոյի տակ․ մանրամասներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. ծնված 1996 թվականին ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։