ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվում է տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք և շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը՝ հարցին ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում:
Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում:
ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»:
Բաց մի թողեք
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Վարդապետյան
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է. Լուսանկար