27/07/2024

Ես հրաժարական չեմ տվել, հրաժարվում եմ մասնակցել սահմանազատման գործընթացին. Կիրանցի վարչական ղեկավար

Ես հենց էնդեղ եմ ասել, որ հրաժարվում եմ մասնակցել սահմանազատման գործընթացին:

Խոսացել ենք՝ ինչ է կատարվելու, ինչ է լինելու, ասել են, որ վաղը սկսվելու ա ու, հենա, սկսված ա, սահմանազատումը կատարում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:

«Ես հրաժարական չեմ տվել»,- ասաց նա՝ մեկնաբանելով տարածվող լուրերը, թե ինքը հրաժարական է տվել: